Զանգեզուրը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ ռազմավարական թակարդ. իրանցի պատգամավոր

13 Օգոստոսի 2025, 12:54

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մեջիդ Դուստանովը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ անթույլատրելի համարելով Արցախի և Ադրբեջանի միջև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճերին արտաքին միջամտությունը:

Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես երկու երկրների ջանքերով՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության, որն, ինչպես նա նշել է, «երբեք չի ձգտել տարածաշրջանում խաղաղության»։

Դուստանովը հայտարարել է, որ Զանգեզուրը Միացյալ Նահանգներին 99 տարով վարձակալության տալու գաղափարը ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլև վտանգավոր աշխարհաքաղաքական թակարդ։ Նրա կարծիքով՝ դա կարող է մշտական սպառնալիք ստեղծել Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում և փոխել ռազմավարական հավասարակշռությունը Հարավային Կովկասում՝ ի շահ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների։

Իրանցի պատգամավորն ընդգծել է, որ Թեհրանը հաստատակամ դիրքորոշում ունի. ցանկացած համաձայնագիր, որը կմոտեցնի ամերիկյան ռազմական ներկայությունը երկրի սահմաններին, կդիտարկվի որպես սպառնալիք ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը և կտրականապես կմերժվի։

Նա նաև կոչ է արել Իրանի ԱԳՆ-ին, զինված ուժերին և պետական բոլոր կառույցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել՝ նման ծրագրերը տապալելու և տարածաշրջանում երկրի դիրքերի թուլացումը թույլ չտալու համար։