Զարմացած չեմ այս արդյունքից, արժանի հաղթանակ տարանք. Պետրակով

17 Հունիսի 2023, 10:50

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է 4:2 հաշվով հաղթանակը Ուելսի թիմի նկատմամբ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում։

«Զարմացած չեմ այս արդյունքից։ Երեք օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ եւ եթե հիմա երկար տոնենք այս հաղթանակը եւ անհաջող խաղանք Լատվիայի դեմ՝ այս հաղթանակը ոչ մի արժեք չի ունենա»,- նշել է Պետրակովը։

Հունիսի 19-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի Լատվիայի թիմին։

Հիմա եթերում