Զավեն Անդրիասյանը դարձել է Ֆիլադելֆիայի մրցաշարի հաղթող
30 Հունիսի 2023, 12:16
Զավեն Անդրիասյանը գերազանց է ելույթ ունեցել Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային 16-րդ մրցաշարում: Ալժիրցի Բիլել Բելասենեի հետ նա ցույց է տվել լավագույն արդյունքը: Հայ գրոսմայստերը 9 մրցախաղերում վաստակել է 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցելով ալժիրցուն՝ դարձել է մրցաշարի հաղթող՝ արժանանալով 5200 դոլար պարգևավճարի:
Անդրիասյանը մրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տանելով 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտելով ոչ ոքի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 6 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը՝ արժանանալով 700 դոլար պարգևավճարի: