Զախար և Գայանե Հարությունյանները՝ «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթողներ
31 Մարտի 2024, 13:50
Ռուսաստանի Տամբովի մարզի Սամպուր շրջանում ամփոփվել են «Տարվա ընտանիք» մրցույթի արդյունքները։ «Երիտասարդ ընտանիք» անվանակարգում հաղթողի դիպլոմը շնորհվել է ամուսիններ Զախար և Գայանե Հարությունյաններին: Այս մասին գրում է gazetasampur.ru-ն:
Զախար Հարությունյանը համոզված է՝ ամուր ընտանիքը տալիս է վստահություն սեփական ուժերին, եռանդ ու նոր բարձունքների ձգտում։
Նա համատեղում է գյուղատնտեսական հաջող բիզնեսը սոցիալական կյանքի, բարեգործության և երեք երեխաների դաստիարակության հետ: Ընտանիքում սրբորեն հարգում են իրենց նախնիների հիշատակը։
«Տարվա ընտանիք»-ն անցկացվում է 9-րդ անգամ ամբողջ երկրում։ Ամեն տարի դրա մասնակցում է ավելի քան 4 հազար ընտանիք Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից։ Հաղթողները որոշվում են հինգ անվանակարգերում: