Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հանդիպումը
04 Հոկտեմբերի 2023, 14:46
ԱՄՆ-ն և Եվրամիությունը Ռուսաստանին ավելի վաղ հրավիրել էին հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել, հանդիպմանը գաղտնի ոչինչ չկար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է գաղտնի հանդիպմանը, չգիտեմ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն խնդրեցին հանդիպում կազմակերպել, ես կասեի՝ որոշակի շփումներ անցկացնել, և ուրվագծվեց հանդիպման նպատակը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ահա եւ վերջ»,- ասել է Զախարովան:
Այդ հանդիպման բացահայտումը, Զախարովայի որակմամբ, «ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հերթական սադրանքն է».
«Եթե այժմ այս հանդիպման հետ կապված այս պատմությունը արևմտյան մամուլում խաղարկվում է՝ որպես ինչ-որ սադրիչ պատմություն, ապա դա եղել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակը՝ ստեղծել հերթական սադրանքը, ուստի դրա մեջ ոչ մի գաղտնիք չկա, դա սովորական տեսակետների փոխանակում էր, բայց, նորից եմ ասում, մենք կհետևենք, թե ինչպես է Արևմուտքը ներկայացնում այս ամենը հիմա, այստեղից պարզ կդառնան այն նպատակները, որոնք ի սկզբանե կանգնած էին նրանց առաջ»,- հավելել է Զախարովան։