Զախարյանն ու Սպերցյանը հանգիստ կկարողանան խաղալ Հոլանդիայում. Ֆրանկո Կամոցի

13 Հուլիսի 2023, 19:13

Սպորտ

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ հնարավոր տեղափոխությունը հոլանդական «Ֆեյենորդ»:

«Զախարյանը հանգիստ կարող է խաղալ «Ֆեյնորդում», այն լավ ակումբ է նրա համար։ Սպերցյանը ևս կկարողանա խաղալ Հոլանդիայում», — ասել է Կամոցին։

Անցած մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 5 գնդակ և կատարել 10-ը գոլային փոխանցում: «Transfermarkt» պորտալը ներկայումս կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է 15 մլն եվրո:

Սպերցյանը նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 14 գնդակ եւ կատարել 14 արդյունավետ փոխանցում: Նրա շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո։