Զախարյանը Չելսի տեղափոխվելու այդպիսի հնարավորություն այլևս չի ունենա. լրագրող
Անգլիացի լրագրող Նիզար Կինսելլան, որը մասնագիտացած է «Չելսիին» վերաբերող հարցերում, խոսել է ակումբում տիրող իրավիճակի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հեռանկարների մասին, գրում է ArmSport.am-ը:
«Կա՞ հավանականություն, որ Զախարյանը դեռ կհայտնվի «Չելսիում»: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ Զախարյանն այլևս նման հնարավորություն չի ունենա։
«Չելսին» մեծ գումարներ է ծախսել տրանսֆերների վրա, թիմ են եկել երիտասարդ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ այն դիրքերում, որտեղ Զախարյանը կարող էր խաղալ։
Բացի այդ, նա այժմ մեկ տարով մեծ է: Չէ՞ որ Զախարյանին ուզում էին տանել ապագայի համար, որ նա նախ խաղա երկրորդ թիմում կամ գնա վարձավճարով։
Ես շատ կզարմանայի, եթե «Չելսին» հիմա ևս մեկ փորձ կատարեր ձեռք բերելու Զախարյանին։ Այս իրավիճակում ես նրան խորհուրդ կտայի նախ ուժերը փորձել այլ առաջնությունում»,- Կինսելայի խոսքերն է փոխանցում Metaratings-ը:
Հիշեցնենք, որ «Չելսին» 2022 թվականի ամռանը հետաքրքրված էր «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով:
Զախարյանը Կոնոպլյովի ակադեմիայի սան է, իսկ «Դինամոյի» կազմում է 2017 թվականից։ Կիսապաշտպանը հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Անցկացրած 82 խաղում նա դարձել է 17 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: