Զախարյանը և Հարությունյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում

28 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Foot Mercato հրատարակությունը ներկայացրել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում ընդգրկված են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը ևս ընդգրկվել է լավագույնների ցանկում։

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ևս ընդգրկվել է այս ցուցակում (1 միավոր)։