Զախարյանը կվերադառնա՞ «Դինամո»

14 Դեկտեմբերի 2023, 10:50

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի պայմանագրում դիտարկվում է «Դինամո» վերադառնալու տարբերակ: Այս մասին ասել է Սերգեյ Ստեպաշինը:

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զախարյանը «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել այս տարվա օգոստոսին։

«Ցավալի էր Զախարյանին տալ, բայց դա իր որոշումն էր։ Լավ կլիներ, որ նա եւս երկու տարի խաղար «Դինամոյում»։ Կուժեղանար, հետո կհեռանար։ Ես ուզում եմ նրան հաջողություն մաղթել։ Տրանսֆերը հաջող ստացվեց: Մենք ունենք հետ վերադարձնելու տարբերակ, եթե դա չստացվի: Նման տարբերակ կա»,- ասել է Ստեպաշինը:

Զախարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։