Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին

17 Հունիսի 2024, 15:40

Բոլոր

Հայ ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հուլիսի սկզբին կվերադառնա ակումբ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

Զախարյանը նախորդ տարվա ամռանն էր 13 միլիոն եվրոյով Մոսկվայի «Դինամո»-ից տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2029 թվականի ամառը: 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստի արժեքը Իսպանիայի առաջնությունում իր առաջին մրցաշրջանից հետո կազմել է 18 մլն եվրո։