Զելենոկումսկ քաղաքի հայ համայնքը նշել է Ազգային միասնության օրը

08 Նոյեմբերի 2025, 21:42

Մշակույթ

Զելենոկումսկ քաղաքում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշվող Ազգային միասնության օրվան:

Միջոցառման ընթացքում «Ուրարտու» հայկական համայնքի «Գանձասար» պարային ստուդիան ներկայացրել է «Գյումրի» պարը։ Ելույթ է ունեցել նաև «Արցախ» թմբկահարների համույթը՝ կատարելով «Արցախ» ստեղծագործությունը: Իսկ հայկական դպրոցի աշակերտներ Արևիկ Հայրապետովան, Սուրեն Պողոսյանը, Անգելինա Գրիգորյանը և Անգելինա Ժելեզնյակը հանդես են եկել երգչախմբի կազմում:

Քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Գուլտյաևը շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրել է տարբեր ազգությունների մասնակիցներին: Հայ համայնքի կողմից պարգևատրվել է Միքայել Սարգսյանը:

Տոնական համերգին ելույթ է ունեցել նաև համայնքի ղեկավար Միխայիլ Մանվելովը և ներկաներին շնորհավորել տոնի կապակցությամբ:

Խորհրդային քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Գուլտյաևը շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրել է տարբեր ազգությունների մասնակիցներին: Հայ համայնքի կողմից պարգևատրվել է Միքայել Սարգսյանը:

Տոնական համերգին ելույթ է ունեցել նաև համայնքի ղեկավար Միխայիլ Մանվելովը, շնորհավորել բոլոր ներկաներին տոնի կապակցությամբ: