Զելենոկումսկի հայ համայնքում տեղի է ունեցել «Բարի ախորժակ» խոհարարական մրցույթը

22 Հունիսի 2024, 22:12

Մշակույթ

Հունիսի 16-ին Զելենոկումսկի հայ համայնքում տեղի է ունեցել «Բարի ախորժակ» խոհարարական մրցույթը՝ «Նաիրի», «Արարատ» և «Արցախ» հայկական դպրոցների թիմերի միջև։

««Բարի ախորժակը» դարձել է համայնքի վառ և սիրված միջոցառումներից մեկը։ Ազգային խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն է: Հայկական խոհանոցը շատ հարուստ և բազմազան է, և այս մրցույթի նպատակն է երեխաներին ծանոթացնել և սովորեցնել պատրաստել ազգային ուտեստներ:

Չնայած այն հանգամանքին, որ ժյուրիի համար դժվար էր որոշել լավագույններին, այնուամենայնիվ, երկար քննարկումներից հետո մրցույթի հաղթող ճանաչվեց «Նաիրի»թիմը:

«Զվարճալի էր, հետաքրքիր, և որ ամենակարևորն է՝ համեղ»,- նշել են խոհարարական փառատոնի կազմակերպիչները: