Զելենոկումսկի «Վերածնունդ» հայկական դպրոցում հանձնվել են ավարտական վկայականները
05 Հուլիսի 2024, 12:29
Ստավրոպոլի երկրամասի Զելենոկումսկ քաղաքի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցն ավարտել է ավարտական շրջանը: Կիրակնօրյա դպրոցի ավարտական վկայականները հանձնվել են Էլմիրա Աղաբեկյանին, Դավիթ Սիմոնյանին, Հրանտ և Ալինա Հաջիևներին:
Ավարտական վկայականները նրանք հպարտությամբ ընդունել են շրջանի ղեկավար Սերգեյ Վիկտորովիչ Գուլտյաևի ձեռքից։ Տարվա աշակերտներ են դարձել Ռոբերտ Իգնատյանը, Դավիթ Սիմոնյանը, Արևիկ Հայրապետովան, Մարգարիտա Խաչատրյանը, Դավիթ և Մարիաննա Հարությունյանները, Լուիզա Ալավերդյանը:
Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հայկազունը նրանցից յուրաքանչյուրին հանձնել է գավաթներ: Երեխաները մրցել են «Տարվա լավագույն թիմ» անվանակարգում։ Չափորոշիչները հետևյալն էին. հայոց լեզվի, պատմության, սպորտի իմացության մակարդակ, պարարվեստի և երգարվեստի հմտություններ, ազգային նվագարաններ նվագելու հմտություններ:
Արդյունքում, հաղթել է «Նաիրի» թիմը, արծաթ նվաճել են «Արցախ» թիմի տղաները, բրոնզե մեդալը՝ «Արարատ» թիմը: Հաղթող թիմը և դպրոցի լավագույն աշակերտները կպարգևատրվեն ուղևորությամբ դեպի Կովկասյան հանքային ջրեր շրջանի զվարճանքի կենտրոն: