Զելենոկումսկում բացվել է հայ համայնքի «Արևիկ» ճամբարը
18 Հուլիսի 2024, 19:30
Զելենոկումսկ քաղաքում հուլիսի 14-ին իր աշխատանքները սկսել է «Ուրարտու» հայ համայնքի «Արևիկ» ամառային ճամբարը։
«Արևիկը» համախմբել է տարբեր տարիքի ավելի քան 30 երեխաների։ Ճամբարում տեղի են ունենում հայոց լեզվի վիկտորինաներ և սպորտային մրցույթներ երեխաների համար:
Նրանք նաև նկարում են, վարժություններ անում, մուլտֆիլմեր դիտում, լողավազաններում լողում, պարում և պարզապես խաղում։ Նաև ամառային ճամբարում երեխաներին հյուրասիրում են հյութեր և պաղպաղակ: