Զելենսկին շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ. Սպիրիդոն Կիլինկարով
13 Մայիսի 2025, 22:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Սպիրիդոն Կիլինկարովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ստամբուլում սպասվող ռուս-ուկրաինական բանակցություններին:
«Նախ՝ Պուտինը չէր ծրագրում այնտեղ գնալ։ Խոսքը 2022 թվականի մարտին ընդհատված բանակցային գործընթացի վերականգնման մասին է։ Պուտինն առաջարկել է վերսկսել այդ բանակցային գործընթացը, համապատասխանաբար, ուկրաինական և ռուսական կողմերը պետք է այնտեղ ուղարկեն իրենց ներկայացուցիչներին՝ այ երկխոսությունը շարունակելու համար։ Ի սկզբանե այնտեղ չէր էլ նախատեսվում Պուտինի այցը։
Իսկ ինչ վերաբերում է Զելենսկու կատակերգական ջղաձգմանը, որ ես Պուտինին սպասում եմ Ստամբուլում, դա ավելորդ անգամ խոսում է այն մասին, որ նա տրամադրված չէ լուրջ բանակցային գործընթացի։ Նա ամեն կերպ սաբոտաժի է ենթարկելու այդ բանակցային գործընթացը, որովհետև այն իրեն պետք չէ, այն հակասում է իր քաղաքական շահերին և հավակնություններին։ Սա, իմ կարծիքով, բացարձակապես անիրականանալի գաղափար է, գոնե այս փուլում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ դա վատն է, այլ այն պատճառով, որ ուկրաինական կողմը՝ Զելենսկին, նրա եվրոպացի գործընկերները, գոնե այս փուլում, շահագրգռված չեն այս հակամարտության կարգավորմամբ», — ասել է Կիլինկարովը։