«Զելենսկու այցը կմեծացնի ռազմական գործողությունների հավանականությունը». Alpha News-ի հարցումը
27 Փետրվարի 2024, 14:50
Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե Զելենսկու այցն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Քաղաքացիներից ոմանք չեզոք դիրք ունեին հարցի վերաբերյալ.
«Թող գա, ի՞նչ պիտի լինի, թող խորհրդակցեն», «Չեմ կարծում՝ ինչ-որ ազդեցություն կունենա ընդհանրապես», «Ոչ կարող եմ լավ բան ասել և ոչ էլ վատ»:
Կան նաև մարդիկ, որոնք իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին Զելենսկու այցի վերաբերյալ.
«Իմանալով՝ ինչ ա կատարվում, ինչու եք մատը մտցնում բզեզի բունը», «Զելենսկու չգալն ավելի ճիշտ կլինի», «Ոչ մի լավ բան չի տա, կմեծացնի ռազմական գործողությունների հավանականությունն էստեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում: