«Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չի համաձայնել հանդես գալ Հայաստանի կազմում
08 Մարտի 2024, 00:35
Իր սերնդի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, չի համաձայնել հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Օրենբուրգի» ֆուտբոլիստ Ստեփան Հովհաննիսյանն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն համաձայնություն են տվել հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Կովալենկոյի պապը «Արարատ»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն է, որն անցկացրել է 291 խաղ, եղել է ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր: