Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին միասին կխաղան «Անպարկեշտ հյուրերը» կատակերգությունում
Ռուս դերասան Պավել Պրիլուչնին հայտարարել է «Անպարկեշտ հյուրերը» ֆիլմի նկարահանման մասին, որում խաղալու է կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։
«Սկսել ենք «Անպարկեշտ հյուրերը» նախագծի նկարահանումները։ Սա զվարճալի և, միևնույն ժամանակ, հուզիչ ու ոգեշնչող կատակերգական պատմություն է ընտանեկան հարաբերությունների մասին, որտեղ ներկայացված է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք ամուսնական զույգերի օրինակները: Հաճելի է կնոջս հետ միասին նկարահանվելը, մենք Զեփյուռի հետ զույգի ենք մարմնավորում նույնիսկ նկարահանման հրապարակում:
Մեզ հետ նկարահանվելու են Մաքսիմ Լագաշկինը և Եկատերինա Սուտուլովան, Վլադիմիր Սիչևը և Յանինա Ստուդիլինան»,-իր Telegram ալիքում գրել է Պրիլուչնին։
Նա հայտնել է նաև, որ «Անպարկեշտ հյուրերը» մեծ էկրաններ կբարձրանա 2024 թվականի գարնանը՝ վստահեցնելով, որ ֆիլմը դուր կգա երկրպագուներին։