Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի մասնակցությամբ «Մեծահասակների խաղեր» ներկայացումը՝ ռուսական թատրոններում
15 Հունիսի 2025, 12:44
Ռուսական թատրոնների բեմերում մեծ հաջողությամբ ընթանում է «Մեծահասակների խաղեր» ներկայացումը՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի և նրա ամուսնու՝ Պավել Պրիլուչնիի մասնակցությամբ:
Ներկայացումը բեմադրվել է ֆրանսիացի հայտնի րամատուրգ Մարկ Կամոլետիի «Գիշերազգեստ վեցի համար» կատակերգության հիման վրա՝ սուր, հագեցած պարադոքսներով և թյուրիմացություններով։ Աբսուրդն ու հումորային շրջադարձերը ներկայացումը վերածում են հումորի տոնի:


