Զեփյուռ Բրուտյանը մրցանակ է ստացել «Մայրիկ դերասանուհի» անվանակարգում

27 Հունիսի 2024, 18:30

Մշակույթ

Մոսկվայում կայացել է MODA թեմատիկ ամսագրի «Տարվա մայրիկ 2024» մրցանակաբաշխությունը։

Ռուսաստանաբնակ հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը մրցանակի է արժանացել «Մայրիկ դերասանուհի» անվանակարգում ։

«Շատ հաճելի է մրցանակ ստանալ իմ ամենասիրելի դերի՝ մայրիկի դերի համար։ Շնորհակալություն @modatopical-ի ամբողջ թիմին նման հիանալի մրցանակի համար: Ուրախ էի լինել ձեր հրաշալի միջոցառման մի մասը»,- գրել է դերասանուհին սոցցանցում ՝ շնորհակալություն հայտնելով նաև ամուսնուն ՝ դերասան Պավել Պրիլուչնիին աջակցության և սիրո համար։