Զինաիդա Ղուկասյանի վարպետության դասը՝ Բուրյաթիայում

16 Հունիսի 2024, 00:51

Մշակույթ

Բուրյաթիայում տեղի է ունեցել հայ նկարչուհի Զինաիդա Ղուկասյանի մանկական վարպետության դասը։

Երիտասարդ նկարիչները Զինաիդա Ղուկասյանի ղեկավարությամբ ստեղծել են իսկական գլուխգործոցներ՝ փոկերին պատկերելով իրենց բնական միջավայրում։

Ծրագիրն իրականացվում է Բուրյաթիայի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Զինաիդա Ղուկասյանը մի քանի տարի առաջ սկսել է փորձեր կատարել տարբեր տեխնիկայի և նյութերի հետ։ 2023 թվականին նկարչուհին անցկացրել է անհատական ցուցահանդես, ստացել է 1-ին աստիճանի դիպլոմ Անդրբայկալյան բիենալեում ՝ «Դիզայնզ» անվանակարգում։ Նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր քաղաքներում։

Հիմա եթերում