Զինվորի տան տղաները մրցանակով են վերադարձել պարի առաջնությունից

12 Հունիսի 2023, 14:00

Հայեր

Զինվորի տան պարի խմբի տղաները մրցանակով են վերադարձել «Պարային Սպորտի Համահայկական Միության» և «Չիռ Սպորտի և Չեռլիդինգի Համահայկական Միության» կազմակերպած՝ ժամանցային պարերի առաջնությունից: Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան ֆեյսբուքյան էջից:

«Զինվորի տունն առաջնության հատուկ հյուրն էր։ Պարի խմբի բոլոր անդամները և խումբը արժանացան առաջնության հատուկ մրցանակի։ Պարուսույց և գեղարվեստական ղեկավար՝ Արտյոմ Գևորգյան, Գագիկ Կարապետյան»,- ասված է հաղորդագրության մեջ: