Զինվորները պայքարել են Արցախի համար. Կարեն Բեքարյան

21 Սեպտեմբերի 2023, 21:59

Քաղաքականություն

Ադրբեջանը մեր 120․000 բնակչությանը այսօր պատանդ է վերցրել, պատանդ բառի ամենաիրական իմաստով։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Պատանդառման էական փուլերից էր տոտալ շրջափակումը, ապա նաև գազամատակարարման և էլէկտրահաղորդակցման ուղիների շուրջ առաջացած խնդիրները, ջրի պաշարների հետ կապված խնդիրները և այլն։ Բայց, պարզվեց այս ամենը բավարար չէր և Արցախի նկատմամբ կիրառվեց լայնամասշտաբ ուժ։ Այս պարագայում պետք է հստակ ֆիքսել, որ պատմությունը մեր արցախցի բարեկամների այդ մեկօրյա համառ պայքարը կհիշի որպես հերոսամարտի յուրահատուկ օրինակ»,- ասաց Բեքարյանը։

Նա նաև նշեց, որ, ի տարբերություն Արցախի, Հայաստանի համար այս օրը հիշվելու է որպես ազգային խայտառակության օր։

«Սովի եզրին գտնվող մեր զինվորները, ոչ մեկին չունենալով կողքին, նույնիսկ Մայր Հայաստանին, պայքարել են Արցախի համար։ Ես վստահ եմ նաև, որ, ի տարբերություն Արցախի և արցախցու, պատմությունը այս օրը կֆիքսի` որպես ազգային, ՀՀ-ի համար պետական խայտառակության օր,- նշեց Բեքարյանը։

Հիմա եթերում