Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Կանադայի ԱԳ նախարար
24 Ապրիլի 2025, 22:00
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին:
Նրա խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը:
«Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120 000 բնիկ հայերի խոր տոկունությունը, որոնք 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բռնի տեղահանվել են իրենց հողից»,- հավելել է Ժոլին:
Կանադայի ԱԳ նախարարը հավելել է՝ պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները տանը և արտերկրում:
