Զոհված Ժորայի մորը գիշերը տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց
18 Մայիսի 2023, 08:35
Երեկ գիշեր զոհված Ժորայի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է ոստիկանությունում: Նրա համար շտապօգնություն են կանչել, որից հետո տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ մեծ թվով քաղաքացիները էին հավաքվել հիվանդանոցի դիմաց: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կային, որոնք հսկում են ԲԿ-ի մուտքերի մոտ: