Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
20 Մայիսի 2023, 11:20
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 19-ին ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։