Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արտաշիրիմում և մարմինների վերադարձ Արցախից
18 Դեկտեմբերի 2025, 13:25
Այս պահին Արցախում անհետ կորածների, գերիների և զոհված զինվորների հարազատները ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության դիմաց։
«Մեր պահանջն այն է, որ արտաշիրիմում անեն և մեր երեխաների մարմինները Արցախից բերեն տան մեզ։ Բայց ուր գնում ենք, մեզ չեն ընդունում։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի Ալիևի հետ, որ քննարկեն այդ հարցը»,- նշել է զոհվածներից մեկի ծնողը։