Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան

18 Մայիսի 2023, 23:57

Հայեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։

Քիչ առաջ զոհված զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան։ Պահանջն է՝ ազատ արձակել զոհված զինվորի ծնող Գայանե Հակոբյանին։

Նրանք պատրաստվում են փակել նաև այլ փողոցներ։