Զորայր Հարությունյանը՝ Բիրյուչի սեղանի թենիսի մրցաշարի բացարձակ հաղթող

29 Փետրվարի 2024, 08:47

Սպորտ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Բիրյուչ քաղաքում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցել է 28 մարդ:

Հինգ ժամ տևած համառ պայքարի ընթացքում սեղանի թենիսի վարպետները փորձել են որոշել մրցակիցներից ուժեղագույնին։ Մրցաշարի արդյունքներով բացարձակ հաղթող է դարձել Զորայր Հարությունյանը:

Մրցանակակիրներին հանձնվել են պատվոգրեր և մեդալներ: Հաղթողը պարգևատրվել է գավաթով: