Զուգարանակոնքային խուճապ հայաշատ Գլենդելում
26 Օգոստոսի 2023, 00:50
Հինգշաբթի երեկոյան 20.00-ի սահմաններում Գլենդելի «Ամերիկանա»-ում անհայտ անձի կողմից գունագեղ զուգարանակոնք է տեղադրվել և գրություն, որում ասվում էր, որ զուգարանակոնքում ռումբ կա:
Galerea առևտրի կենտրոնը և հարակից տարածքը տարհանվել էր ոստիկանների կողմից և հրավիրվել էին սակրավորներ: Միայն հինգ ժամ հետո Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը պարզեց, որ ներկով ծածկված զուգարանակոնքը անվտանգ է:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գլենդելի առևտրի կենտրոնում զուգարանակոնքի պայթյունի սպառնալիքի պատճառով ձերբակալվել է Բըրբանքում բնակվող Թիմոթի Տարատչիլան, որը ճանաչվել է զուգարանկոնքի տեղադրող անձ:
Գլենդելի ոստիկանական բաժանմունքից նա ազատ է արձակվել 15000 դոլար գրավի դիմաց։
Տարատչիլան ուրբաթ կներկայանա Գլենդելի քաղաքային դատարան:
Video by KTLA 5 TV