«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստան. ԱԽ քարտուղար
06 Մարտի 2024, 17:07
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին տեղյակ է պահել ռոսւական կողմին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պաշտոնական նամակով ենք հայտնել վերջերս»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն։