«Զվարթնոց»-ում ծառայությունն ավարտած ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ

05 Օգոստոսի 2024, 16:03

Քաղաքականություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտած ռուս սահմանապահները կպահպանեն հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ 1992թ-ի պայմանագրով ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության զինծառայողները պետական սահմանը պահպանում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանային հատվածներում։

Հիմա եթերում