10-ամյա Տիգրան Ղազարյանի հերթական հաղթանակը միջազգային մրցույթում
10-ամյա դաշնակահար Տիգրան Ղազարյանը վերջին ամիսներին միջազգային երեք մրցույթում նվաճել է մեկ պլատինե և երկու առաջին կարգի մրցանակ։ Այժմ պատանի երաժիշտը հրավեր է ստացել մասնակցելու Իտալիայում կայանալիք «Mimas» երաժշտական փառատոնին և գալա համերգին։
Վերջերս Տիգրան Ղազարյանը ևս մեկ հաջողություն է գրանցել․ «Nouvelles Etoiles» հեղինակավոր միջազգային մրցույթում նա արժանացել է առաջին կարգի մրցանակի՝ ստանալով նաև համերգային ելույթի հրավեր։