13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման
11 Հունիսի 2026, 19:25
13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial-Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սկլոկին-Բագիյանն, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի է խաղացել 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ: