135 տարում նենց արմանաեղոյաններ են պայքարել մեր դեմ. փորձեք, փորձեք. Քրիստինե Վարդանյան
15 Սեպտեմբերի 2026, 14:32
Ես, ոնց հասկանում եմ, դուք ամբողջ ֆրակցիայով կրքոտ հռետորության թրեյնինգների եք մասնակցել։ Այս մասին ԱԺ նիստում, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բայց ես շնորհակալություն եմ հայտնում: Որքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալությունձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք որքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունն այնքան ուժեղանալու է»,- ասել է նա: