15-ամյա թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանը՝ հեղինակավոր Kronberg Academy-ի մրցանակի դափնեկիր

07 Հոկտեմբերի 2026, 18:00

Հայեր

Գերմանական հեղինակավոր Կրոնբերգի ակադեմիայի (Kronberg Academy) «Landgraf von Hessen-Preis» հեղինակավոր մրցանակին այս տարի արժանացել է 15-ամյա թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանը։

Մրցանակը հիմնադրվել է 1994 թվականին և շնորհվում է երիտասարդ երաժիշտներին՝ կատարողական բարձր վարպետության, տեխնիկական հմտության և երաժշտական ներուժի համար։ Լյանա Ուլիխանյանն առաջին հայուհին է, որ արժանացել է այս մրցանակին։

Այս տարի ակադեմիայի վարպետության դասերին մասնակցել է 35 երկրից 185 տաղանդավոր երաժիշտ։ Նրանցից լավագույնները ելույթ են ունեցել եզրափակիչ համերգի ընթացքում։

Լյանա Ուլիխանյանը ծնվել է 2010 թվականին Երևանում։ Նրա հայրը կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանն է։

Լյանան թավջութակ սկսել է նվագել 4 տարեկանից։ Այժմ սովորում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Մասնակցել է Հայերի ասամբլեայի կազմակերպած ARMONIA մրցույթին, ռուսական «Առաջին ալիք»-ի «Лучше всех!» (Լավագույնը բոլորից) շոուին։ Լյանա Ուլիխանյանը բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է՝ Հայաստանը ներկայացնելով աշխարհի տարբեր բեմերում։

Հիմա եթերում