Բուհ ընդունվողների թիվը նվազել է՝ ուսման վարձերի աճի և սոցիալական խնդիրների պատճառով. Աննա Գրիգորյան

17 Օգոստոսի 2026, 17:46

Քաղաքականություն

Այն ուսուցիչները, որոնք 15 տարվա մանկավարժական ստաժ ունեն, պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված, և նրանց աշխատավարձը պետք է բարձրանա: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Վերապատրաստումները պետք է կրեն ոչ թե աշխատավարձի բարձրացման, այլ մասնագիտական գիտելիքների վերազինման բնույթ: Նման օրենքի նախագծով մենք առաջիկայում հանդես կգանք»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով անվճար կրթության հարցին՝ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար:

«Այս տարի համալսարան է ընդունվել մոտ 9620 աշակերտ, մինչդեռ 2021 թվականին՝ 17 000: Բուհ ընդունվածների թիվն էականորեն նվազել է, ինչը պայմանավորված է նաև սոցիալական վիճակով և ուսման վարձերի աճով»,- ասել է Աննա Գրիգորյանը:

Հիմա եթերում