16-ամյա անչափահասի մասնակցությամբ վթար Գեղարքունիքում․ մեքենաներից մեկը կողաշրջվել է

23 Օգոստոսի 2026, 20:55

Հայեր

Օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և 25-ամյա Նվեր Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։