17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը
07 Հունիսի 2026, 18:38
Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում 17:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 %-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 488 է, որոնցից մասնակցել են 412 հազար 168-ը, ինչը կազմում է 48,52 տոկոսը։
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 113 441 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 57 հազար 999, ինչը կազմում է 51,13 տոկոսը։
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 220 167 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 106 հազար 622, ինչը կազմում է 48,43 տոկոսը։
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226 հազար 337 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 101 հազար 408, ինչը կազմում է 44,80 տոկոսը։
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 177 հազար 854 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 83 հազար 348, ինչը կազմում է 46,86 տոկոսը։
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 219 հազար 301 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 106 հազար 161, ինչը կազմում է 49,77 տոկոսը։
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 240 հազար 528 է, քվեարկությանը մասնակցածների թիվը՝ 122 հազար 692, ինչը կազմում է 51,01 տոկոս։
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 207 հազար 820 է, քվեարկության մասնակիցների թիվը 96 հազար 77 է, ինչը կազմում է 46,23 տոկոսը։
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 106 հազար 972 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 59 հազար 215, ինչը կազմում է 55,36 տոկոսը։
Վայոց ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 44 հազար 634 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 24 հազար 171, ինչը կազմում է 54,15 տոկոսը։
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 103 հազար 434 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 55 հազար 96, ինչը կազմում է 53,27 տոկոսը։
Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 503 976, որոնցից ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 224 957 քաղաքացի, ինչը կազմում է 48,92 տոկոս։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։