2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

02 Հուլիսի 2026, 20:40

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։

Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։05-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15։05-ին։Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 45.16⁰։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։