2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից

29 Օգոստոսի 2026, 13:45

Հայեր

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։

Ըստ տեղեկությունների՝ րեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։