2 բնակիչ է բերման ենթարկվել Աերացիայից
31 Օգոստոսի 2026, 15:11
Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։ Նրանք նշում են` ընդհանուր առմամբ 11 հոգի, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են առանց տանիքի մնալ։
Տեղում գտնվող իրավապահները բերման են ենթարկել մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
ՀՀ ՆԳՆ–ից Armenia Sputnik–ին հայտնել են, որ նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։ Նրանք ոստիկանություն են տարվել պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով։