2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ են նվաճել հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում

20 Հունվարի 2025, 12:47

Կրթություն

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):

Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:

Նրանք նվաճել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ: