2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Վարդևանյան
16 Նոյեմբերի 2026, 15:42
2018 թվականի ակնկալիքը չէր վերաբերում նրան, որ 2026 թվականին մենք պետք է ռեկորդային թվով քաղաքական բանտարկյալներ ունենանք։ Այլ եղել է նրա մասին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի անմեղության կանխավարկածի պահպանման համար, մինչդեռ Հայաստանում հենց իշխանությունն է խախտում և նսեմացնում այդ սկզբունքը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև առերեսվել թույլ տրված սխալների հետ, սակայն իշխանությունը նման քայլ չի կատարում։