2018 թվականին հավատացի Փաշինյանին, բայց խաբվեցի. Լոռու բնակիչ

08 Հուլիսի 2026, 20:00

Կարծիք

«2018 թվականին ես նույնպես խաբվել եմ, հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և մտածել, որ երկիրս վերջապես երկիր է դառնալու։ Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է մեր երկրում տիրում նրա ընտրվելուց հետո», — Լոռու մարզում անցկացված հարցումների ժամանակ ասել է բնակիչներից մեկը։

Մարզի մեկ այլ բնակչի խոսքով՝ ժողովուրդը կորցրել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ նրա հակասական հայտարարությունների պատճառով։

«Եթե 2018 թվականից սկսած նայեք Փաշինյանի և նրա թիմի հայտարարություններին, կգտնե՞ք արդյոք որևէ բան, որ ճիշտ են ասել։ Առավոտյան ասածը կեսօրին փոխում են, իսկ երեկոյան՝ մեկ այլ բան պնդում։ Հիմա ես ինչպե՞ս հավատամ նրանց»,- նշել է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին՝ քաղաքացիներից մեկն ընդգծել է․

«Քվեաթերթիկների հետ կապված այդքան խնդիրներ լինելուց հետո, անշուշտ, պետք էր նոր ընտրություններ նշանակվեին»։

Մանրամասները՝ տեսանյութում։