2023 թ. հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում բարելավվել է շուրջ 87 տոկոսով. Ղազինյան
30 Հունիսի 2025, 12:50
ՀԷՑ-ը շատ վատ վիճակում էր, երբ Սամվել Կարապետյանը ձեռք բերեց այն, մեր սխալն այն էր, որ չենք ներկայացրել դա: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
«Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,- ասել է Ղազինյանը: