Հայաստանի աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում նոր որակի․ ԵԱԶԲ
09 Ապրիլի 2026, 14:50
Վերջին տարիներին Հայաստանի աշխատաշուկան զգալիորեն ամրապնդվել է։ Տնտեսական աճի ֆոնին, որը միջինում կազմել է տարեկան մոտ 8%, նպաստել է զբաղածության մակարդակի բարձրացմանը․ եթե 2019 թվականին այն կազմում էր 48%, ապա 2025թ-ին հասել է մոտ 52%-ի, իսկ գործազրկությունը նվազել է՝ 18.2%-ից հասնելով մոտ 13%-ի։ Այս մասին նշվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական զեկույցում։
Զգալիորեն աճել են նաև աշխատավարձերը։ 2019 թվականի համեմատ՝ անվանական աշխատավարձը բարձրացել է գրեթե 70%-ով։ Առավել արագ աճ է գրանցվել բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում և ֆինանսներում, որտեղ եկամուտները գրեթե կրկնապատկվել են։ Դրան նպաստել են որակավորված մասնագետների ներհոսքը և բիզնեսների ռելոկացիան։ Այս փոփոխությունները առավել ակնառու են բարձր արտադրողականությամբ ոլորտներում։ Աճում է զբաղվածությունը ՏՏ, ֆինանսների, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում, իսկ այդ ուղղությունները շարունակում են ամրապնդել իրենց դերը երկրի տնտեսության մեջ։
Ամենավառ օրինակներից մեկը ՏՏ ոլորտն է։ 2019-2024 թվականներին դրա մասնաբաժինը զբաղվածության կառուցվածքում աճել է 2.9%-ից մինչև 3.7%։ Գործոններից մեկը բիզնեսների տեղափոխությունն է․ միայն 2022–2023 թվականներին Հայաստան է տեղափոխվել մոտ 13 հազար ընկերություն։ Մյուս կարևոր խթանը թվային ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճն է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում նոր որակի։ Աճում է բարձր արտադրողականություն և հավելյալ արժեք ապահովող ոլորտների դերը՝ հատկապես ծառայություններում և բարձր տեխնոլոգիաներում։