22 համար ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել

13 Նոյեմբերի 2026, 09:30

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 13–ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել. թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։

«Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում