ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կբախվի տնտեսական ծանր հետևանքների․ Կոլտաշով

22 Հոկտեմբերի 2026, 14:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկույցը։

Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզումը կհանգեցնի հայ արտադրողների և արտահանողների համար մի շարք շուկաների փակմանը, կսահմանափակի Հայաստանի քաղաքացիների հնարավորությունները միասնական տնտեսական տարածքում և բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա։

«Եվրասիական տնտեսական միության անդամների զեկույցը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ, վկայում է այն խորը մտահոգության մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն իրականում հանգեցնում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հեռանալուն կամ նրան, որ այդ հարաբերությունները կդադարեցվեն Երևանի կողմից արդեն իսկ ընդունված որոշումների հետևանքով։

Ըստ էության, զեկույցը նախազգուշացնում է՝ Հայաստանի համար կփակվեն այն շուկաները, որոնք նախկինում բաց էին։ Սա վերաբերում է նաև միասնական տնտեսական տարածքում Հայաստանի քաղաքացիների տեղաշարժվելու հնարավորություններին։ Սակայն առաջին հերթին կտուժեն ապրանքներ արտադրողներն ու արտահանողները։

Հայաստանն այնպիսի տնտեսություն ունի, որը խիստ կարիք ունի այլ երկրների շուկաների։ Եվրամիությունը Հայաստանին իր շուկա մուտք չի տրամադրի, ավելին՝ այդ շուկա տանող ուղիղ ճանապարհ էլ չկա։ Ի դեպ, ԵՄ-ն արդեն չի ընդունել ո՛չ վրացական, ո՛չ էլ մոլդովական ապրանքները։ Բացառություն է արվել Ուկրաինայից որոշ սննդամթերքների համար՝ ընդ որում՝ մեծ ծավալներով, սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակն այլ է։

Այսպիսով, Հայաստանը ստիպված կլինի կրել տնտեսական ծանր հետևանքները։ ԵԱՏՄ-ից դուրս գալը տնտեսության համար այլ հետևանքներ ունենալ չի կարող, բացի բացասականից»,- ասել է Կոլտաշովը։