3.8 մագնիտուդով երկրաշարժ՝ Վարդենիսից 26 կմ հյուսիս-արևելք

11 Օգոստոսի 2026, 00:01

Հայեր

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ 19:11-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք (հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46.02⁰), իսկ օջախը եղել է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար և Կութ գյուղերում: